ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
05.12.2014 | 00:46

...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերջերս շա՜տ է ընդդիմադիր դարձել, անգամ ընդդիմադիր գործընկերներն են զարմանում, թե ինչպես է փոխվել երբեմնի դաշնակցականը: Ասում են նաև, թե իշխանության բոլոր թևերից հույսը վերջնականապես կտրել է այսօրվա «ժառանգականը», համոզվելով, որ իրեն «գնող» չկա: Իշխանությունն էլ «գործարքը» մերժելու սեփական բացատրությունն ունի՝ բայց դու իմ ինչի՞ն ես պետք։ Այստեղ կարծում են, որ իրենց «ինչին է պետք Ռուբեն Հակոբյանը»: Ի դեպ, երեկ ԱԺ-ում «վերջին հարվածն» էլ Գալուստ Սահակյանը տվեց, երբ Ռուբեն Հակոբյանի հերթական ելույթից հետո նրան հորդորեց նախ սեփական խմբակցությունում իր դիրքերն «ապահովել», հետո միայն ՀՀԿ-ին խորհուրդ տալ:

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ